Դանդիի համալսարանի հետազոտողները 15 տարում ուսումնասիրեցին ավելի քան 530 000 բրիտանացի կանանց բժշկական պատմությունները, որոնք երիտասարդ ժամանակ նշիկներ կամ կույր աղիք էին հեռացրել:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ այդ կանանց հղիանալու հավանականությունն ավելի մեծ է, քան կանանց դեպքում, ում նշիկները կամ կույր աղիքը չէին հեռացրել:

Հետազոտությունն ավելի մանրամասն բացատրություն չի տալիս վերը նշվածին:

Картинки по запросу

Ըստ գիտնականների՝ դա կարող է կապված լինել կենսաբանական կամ վարքային ռեակցիաների հետ, բայց նրանք դեռ վստահ չեն:

Ամեն դեպքում կապը բավական պարզ է:

Հետաքրքիր է, որ նախորդ ուսումնասիրությունները հակառակ պնդման էին հանգեցրել:

Ամեն դեպքում ուսումնասիրությունները հույս են տալիս բոլոր կանանց, ովքեր ավելի վաղ կարծում էին, որ այդ երկու վիրահատությունները կարող են բացասաբար ազդել իրենց՝ երեխա ունենալու հնարավորության վրա:

loading...