Օրերս  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի   ֆեյսբուքյան  գրառումներից   մեկը մեծ աղմուկ բարձրացրեց։

Այս գրառման վերաբերյալ հնչեցին բազմաթիվ մեկնաբանություններ։ Ոմանք նշեցին, որ խոսքը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին է, ինչից հետո ՊՆ-ն այս թեմայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն տարածեց։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ չի բացառվում, որ  այդ գրառման հերոսը հավաքական կերպար է և  ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկը։

«Այդ ոճը ենթադրում է,  որ խոսքը  կարող  է ոչ թե  ինչ-որ մեկի մասին լինել, այլ մի քանիսի, մասնավորապես ՝ այն անձանց, ովքեր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, մեծ-մեծ խոսում, բայց  բանակում չեն ծառայել»։

Ազատ Արշակյանը շեշտեց՝  պարզ է, որ  Սեյրան Օհանյանի կինը վրդովված է, ավելին՝ նրան կարելի է հասկանալ։

«Գեներալ-գնդապետի, հերոսի կինը  որոշակի կարծիք ունի զինվորականների, հայրենասիրության մասին։  Բնական է, որ նա վրդովված է, քանի որ վառոդի հոտը չառած մարդիկ փիլիսոփա են դարձել, խոսում են պատերազմից, բանակից, հայրենասիրության դասեր տալիս․․․ Բնական է, որ Ռուզաննա Խաչատրյանն այսպես վրդովված է․ սա բոլորիս վրդովմունքն է։ Այսպես չպետք է լիներ։ Բնական է, որ նա այսպես հանդես է գալիս․ նա դրա իրավունք ունի՝ որպես հերոսի կին։ Նրա ասածներից  հետո շատ կարծիքներ հնչեցին։

Բանակում չծառայած, սահմանին չմոտեցած մարդիկ մեդալներ են ստանում, պատվոգրեր։ Կան մարդիկ, որ Ավարայրի պատերազմին մասնակցելու համար էլ կարող են պատվոգիր ստանալ…

Կարևոր չէ՝ ինչ թուղթ ունեն  զինվորական ծառայություն չանցած  պետական պաշտոնյաները․ փաստ է՝ բանակում չեն ծատայկել։ Եթե մեկը պետական պաշտոնյա է, պետք է հայրենիքին ծառայի, իսկ դա սկսվում է բնակից։ Ռուզաննա Խաչատրյանը դեռ անուն չի տվել, բայց ոմանք ուզում են արդարանալ, ասում են՝ մեզ վատ բան մի՛ ասեք,  մենք մամայի բալա ենք, մենք ուզում ենք լավ ապրել, ուզում ենք հրամայել։  Որոշներն այսպես արդեն ինքնաբացահայտվում են», -նշեց Ազատ Արշակյանը։

loading...