Դերասանուհի Միլենա Ավանեսյանը փոքրիկ դերակատարում ունի Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է Մհեր Մկրտչյանի հետ արդեն երկրորդ աշխատանքի, դրամայից կատակերգությանն անցնելու եւ առաջիկա անելիքների մասին:

Միլենա, «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգությունը վերջին օրերիամենաքննարկվող թեմաներից էԱրդեն հայտնի էոր դուք եւս նկարահանվել եք ֆիլմումինչպե՞ս ստացվեց Ձեր երկրորդ համագործակցությունը ռեժիսորի հետ:

- Մեր առաջին համագործակցությունից հետո աշխատանքի ընդունվեցի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, հետեւաբար Մհերի հետ համագործակցությունը չէր ընդհատվել: Նախ պետք է ասեմ, որ իսկզբանե մասնակցել եմ քասթինգի գլխավոր կերպարներից մեկի համար, բայց ռեժիսորը եկավ այն եզրահանգմանը, որ այս ֆիլմում պիտի մեկ այլ կերպարով ներկայանամ:

Թեեւ նշեցիքոր փոքրիկ դերով եք ներկայանալուայնուամենայնիվկխնդրեմ պատմելՁեր կերպարի մասին:

- Խաղում եմ դերասանուհու կերպար: Դերակատարումս փոքր է, բայց հույս ունեմ, որ լավ է ստացվել եւ կհիշվի հանրության կողմից:

Վստահ եմ, որ հետեւում եք ֆիլմի զարգացումներինԸստ Ձեզինչպիսի՞նն է լինելուայս կատակերգությունըեւ ինչո՞վ է գրավելու հեռուստադիտողին:

- Անշուշտ, սցենարն ամբողջությամբ ընթերցել եմ, ու վստահ կարող եմ ասել, որ այն թե սցենարական, թե օպերատրական աշխատանքով, թե դերասանական խաղով  տարբերվելու է հայկական կոմեդիաներից: Հենց դրանք են հանդիսանալու ֆիլմի գլխավոր մեխերը:

Սա կատակերգություն էիսկ առաջին փորձը դրամայի ժանրում էրՄհեր Մկրտչյանիաշխատելաոճը այս ժանրում շա՞տ է տարբերվում:

- Չեմ կարող ասել, որ տարբեր է, որովհետեւ պահանջներն իրականում նույնն են, եւ այս պարագայում էլ ժանրի փոփոխությունը կապ չունի: Մհերին պետք է հավաստի դերասանական խաղ` առանց ավելորդ ծամածռությունների:

- Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը ժանրային փոփոխությունների հանդեպ:

- Չեմ կարող հստակ ասել, բայց, ըստ իս, տաղանդավոր դերասանը յուրաքանչյուր ժանրում հետաքրքիր կլինի: Կան դերասաններ, որոնք մի ժանրում հաջողում են եւ այդուհետ շարունակում են նույն ժանրում հանդես գալ ու արդյունքում լճանում են: Եթե դերասանը իսկապես տաղանդավոր է, ապա լավ ռեժիսորի օգնությամբ կարող է տարբեր ժանրերում լավը լինել:

Միլենաերբ հեռարձակվեց «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարըմեզ հետ խոսեցիք,սակայն արդյունքները ամփոփել չկարողացանքքանի որ ֆիլմն ընթացքի մեջ էրՀիմակխնդրեմ ամփոփել արդյունքներն ու Ձեզ հասած արձագանքները:

- Միայն լավ ու դրական կարծիքներ եմ լսել: Մարդիկ շնորհակալություն էին հայտնում ռեժիսորին եւ ամբողջ խմբին նման աշխատանքի համար: Եվ հաճելի էր, որ  չէին ցանկանում այդքան շուտ ավարտվի ֆիլմը, նրանք նոր սերիաների էին սպասում:

Ի՞նչ անելիքներ ունեք առաջիկայի համար:

- Հիմնականում զբաղված եմ թատրոնորւմ: Ներգարվված եմ մի քանի ընթացիկ ներկայացումներում, իսկ առաջիկայում թատերասեր հասարակությանը սպասվում են նաեւ պրեմիերաներ:

 
loading...