Բաղադրիչներ

  1. Լոլիկ – 3.5 կգ
  2. Քաղցր կարմիր պղպեղ – 500 գ
  3. Սոխ – 500 գ
  4. Նեխուր – 250 գ
  5. Շաքարավազ – 200 գ
  6. Քացախ (9 տոկոսանոց) – 5 ճ/գ
  7. Աղ՝ ըստ ճաշակի
  8. Կարմիր աղացած պղպեղ – 3-4 թ/գ
  9. Սև աղացած պղպեղ – 3 թ/գ
  10. Դարչին – 2-3 պտղունց

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկը կտրատել միջին կտորների:
  2. Բավականին խոշոր կտրատել պղպեղը, սոխը և նեխուրը:
  3. Ամբողջ բանջարեղենը լցնել թավայի մեջ և դնել կրակին:
  4. Հասցնել եռման՝ այդ ընթացքում բանջարեղենը տրորելով բահիկով: Իջեցնել կրակը մինիմումի վրա և շոգեխաշել 3 ժամ:
  5. Հետո վերածել խյուսի: Որից հետո անցկացնել մաղով:
  6. Ավելացնել աղ (մոտավորապես 2.5-3.5 թ/գ), շաքարավազ, քացախ, համեմունքներ, խառնել և վերադարձնել կրակի վրա:
  7. Շոգեխաշել (առանց կափարիչի) մոտ 2-3 ժամ: Սառեցնել և լցնել բանկայի մեջ:

Աղբյուրը՝ 168.am

loading...