Այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Օգտատերերից մեկը հրապարակել էր լուսանկար, որում Ռուզան Ազիզյանը Լոս Անջելեսի օդանավակայանում է:
Araratnews.am-ը կապ հաստատեց տնօրենի դստեր՝ Լիլի Սարգսյանի հետ՝ տեղեկության հավաստիությունը ճշտելու: «Շատ տխուր է: Չեմ պատասխանում ձեր հարցին»,- ասաց Ռուզան Ազիզյանի դուստրը:
Նա ասաց. «Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»:
Այլ հարցերի պատասխան ստանալ չհաջողվեց, քանի որ Լիլի Սարգսյանը, որը, ըստ նրա ֆեյսբուքյան էջի, աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, անջատեց հեռախոսը:
Ռուզան Ազիզյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց: Նրա հեռախոսահամարն անջատված էր:
Աղբյուրը՝ 168.Am
loading...