Լրագրող և «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը հայտարարել է, որ իր՝ Հայաստանի իրավիճակի հետ կապված արտահայտությունները պետք է դիտել որպես ճշմարտություն, դրանք իր սեփական տեսակետներն են։

«Ես բացարձակ օբյեկտիվ բաներ եմ ասել՝ իմ տեսանկյունից: Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից, ապա ես դիվանագետ չեմ և ոչ էլ՝ պաշտոնատար անձ: Ամեն դեպքում, այս ռադիոկայանի եթերի շրջանակներում ես հանդես եմ գալիս որպես դիսքլեյմեր (հեղինակ, ով գրավոր հրաժարվում է իր խոսքերի հետևանքների պատասխանատվությունից)՝ անձամբ իմ անունից: Դա իմ տեսությունն է: Այն ինքնատիպ չէ, այն, ի դեպ, բազմաթիվ մարդկանց տեսություն է, որոնք կապ ունեն Հայաստանի, այդ թվում` հայ քաղաքական գործիչների հետ: Եթե այն պոլիտկոռեկտ չէ, ապա ես էլ չեմ հավակնում տվյալ ժանրի շրջանակում լինել պոլիտկոռեկտ»,- ասել է Լեոնտևը:

Ընդ որում, մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու փաստը՝ նա հրաժարվել է։ Ավելին, նրա կարծիքով՝ բողոքի հայկական շարժումները և դրան հաջորդող քաղաքական ճգնաժամը Հայաստանում ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Հայաստանում իրավիճակը մեկնաբանող Լեոնտևի հայտարարությունից հետո ռադիոկայանի հասցեին բողոք էր ստացվել Ռուսաստանի հայերի միության անունից: Ի պատասխան՝ Լեոնտևը հայտարարել էր, որ Հայաստանում որոշ քաղաքական գործիչների նկատմամբ իր վերաբերմունքը չի նշանակում անբարյացակամություն բոլոր հայերի նկատմամբ:

Լեոնտևը համարում է, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պետք է համեմատել Սաակաշվիլիի ժամանակների Վրաստանի հետ։

 

Աղբյուրը՝ 168.am

loading...