ալյուր – 280 գր
ընկույզ – 120 գր
կարագ – 120 գր
թթվասեր – 80 գր
շաքարավազ – 80 գր
վանիլային շաքար – 10 գր
ձվի դեղնուց – 1 հատ
աղ
շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
Ընկույզը բովում ենք տապակի մեջ, ապա թողնում ենք, որ սառչի, որից հետո բլենդերով մանրացնում ենք։
Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարն ու աղը լցնում ենք տարայի մեջ և հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք սառը թթվասերն ու ձվի դեղնուցը և շարունակում ենք հարել։
Ավելացնում ենք ալյուրն ու ընկույզը և խառնում ենք՝ ստանալով խմորագունդ։
Ձևավորում ենք թխվածքաբլիթները:
Երկարավուն խմորներից ստանումԱպա հանում ենք սառնարանից ու թխում 10-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ ենք լուսնաձև թխվածքաբլիթներ, որոնք դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20-30 րոպե պահում սառնարանում:
Ապա հանում ենք սառնարանից ու թխում 10-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Թխվածքաբլիթները սառեցնում ենք, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Ստացվում է մոտ 45 թխվածքաբլիթ։
Վանիլային համով անուշաբույր թխվածքաբլիթները կարելի է մատուցել տարատեսակ ըմպելիքների հետ:
Աղբյուրը՝ 168.am