«Հետո չասեք` զգուշացնող չի եղել»


Դիտումներ ` 932

«Հետո չասեք` զգուշացնող չի եղել»

Լևոն Սարդարյանի գրառումը.

«Քանի որ հստակ չգիտեմ, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած էս ամենի գլխին, դրա համար էլ մի փոքր անհասցե եմ գրում: Տղաներ և աղջիկներ, բնապահպանությունն ամենակարևոր բաներից մեկն ա, բայց էս պահին բնապահպան ակտիվիստների գյամերը քաշեք: ՀՀ տնտեսության առյուծի բաժինն էսօր բաժին ա ընկնում հանքաարդյունաբերությանը, ինչը նշանակում ա, որ եթե էդ ոլորտի աշխատանքը խաթարվի` 2008 թվականի տնտեսական ճգնաժամն իր հետևանքներով մանկապարտեզային խաղ ա թվալու: Չի կարելի քաղաքական էս անորոշությանը գումարել նաև տնտեսական բառդակը: Չի կարելի մի բան փակել` առանց դրա այլընտրանքը ստեղծելու: Էդ Մարիամա, կատվա ու մնացած խոտերին բացատրեք, որ հիմա սար բարձրանալու ու սինձ քաղելու սեզոն ա:

 

Հետո չասեք` զգուշացնող չի եղել

Հ.Գ. Ու, առհասարակ, ստիպված եմ մի անգամ էլ կրկնել: Տարաբնույթ ակտիվիստների մեծամասնության համար երկրի վիճակի բարելավումը համարյա սովամահ լինելու դատավճռի, քանի որ էդ մարդիկ խառնակչությունից էն կողմ որևէ բան անել չգիտեն»:

 
loading...
Փակել