«Մենք օրակարգում նման հարց չենք քննարկում»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստվում անել իր հրաժարականի հետ կապված, քանի որ քաղաքացիները դա են պահանջում, Կառավարությունում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Դիտարկմանը՝ ««Մենք» ո՞ւմ նկատի ունեք»,- Տ. Մարգարյանը կրկնել է. «Քաղաքապետարանն իր աշխատանքն իր հունով տանում է: Երևան քաղաքն իր աշխատանքներն իր ծրագրերով կազմակերպում է, իսկ ինչ մնում է հրաժարականին՝ մեր օրակարգում նման հարց չունենք»,- եզրափակել է քաղաքապետը:

 

Աղբյուրը՝ mamul.am

loading...