Ատամնացավը կարող է իրական պատիժ դառնալ, հատկապես եթե այն սկսվել է աշխատավայրում կամ հանգստյան օրերին, գրում է Best Healthy Guide-ը:
Կան տնային պայմաններում ատամնացավից ազատվելու բազմաթիվ միջոցներ.
Մեխակ և մեխակի եթերայուղ
Դրա համար՝ 1 թեյի գդալ բուսայուղը խառնեք մի քանի կաթիլ մեխակի եթերայուղի հետ, խառնուրդը դրեք բամբակե սկավառակի վրա, ապա դրեք ցավոտ տեղի վրա: Երբ զգաք, որ այդ հատվածը թմրել է, հանեք բամբակե սկավառակը:
Կոճապղպեղի մածուկ
Նման մածուկը թույլ կտա թեթևացնել ցավն ու նվազեցնել այտուցը: Այդ մածուկը ևս քսեք բամբակե սկավառակին և դրեք ցավոտ տեղի վրա: Թողեք առնվազն 30 րոպե:
Անանուխի թեյ
Ըստ հետազոտությունների՝ անանուխի թեյը հակասեպտիկ հատկություն ունի: Եռացրեք և թողեք թրմի 15-20 րոպե: Անանուխի թեյը նաև հեռացնում է գլխացավը, բերանի տհաճ հոտը, ինչպես նաև ոչնչացնում է բերանի խոռոցի բակտերիաները:
Սխտոր
Ավելի լավ է այն օգտագործել հում վիճակում: Մաքրեք մեկ պճեղ սխտորը, երկու մասի կիսեք, մի փոքր աղ ցանեք և դրեք ցավոտ ատամի հատվածում: Կարող եք պարզապես ծամել սխտորը:
Քրքումի մածուկ
1 ճաշի գդալ բուսայուղը խառնեք 1 թեյի գդալ քրքումի հետ, խառնուրդին մի քանի կաթիլ անանուխի յուղ ավելացրեք: Ատամները լվացեք այդ մածուկով:
Սառույց
Սառույցը փաթաթեք կտորով և դրեք երեսի վրա՝ պահելով ցավոտ ատամի հատվածում:
Սննդի սոդա
Կարող եք սոդայով ողողում անել:
Ալկոհոլ
Ատամնացավը թեթևացնում է նաև ալկոհոլը՝ օղին, վիսկին, կոնյակը կամ ռոմը
Աղբյուրը՝ mamul.am