Երիկամային քրոնիկական հիվանդություններով մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել կալիումի օգտագործումը, քանի որ նրանց երիկամները չեն կարողանում կալիումն ինչպես հարկն է մշակել, ինչի հետեւանքով տեղի է ունենում արյան մեջ այս հանքանյութի կուտակում:
Ինչպես փոխանցում է Medical News Today-ը, երիկամային հիվանդությունների բուժման համար դեղամիջոցների ընդունումը եւս կարող է բերել օրգանիզմում կալիումի մակարդակի բարձրացման, հենց այս պատճառով հիվանդներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգից կրճատել շատ կալիում պարունակող մթերքների քանակությունը:
Կալիումով հարուստ մթերքները, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել.
- ընկուզեղեն,
- ընդեղեն,
- լոբի,
- կարտոֆիլ,
- բանան,
- կաթնամթերքների մեծ մասը,
- ավոկադո,
- աղի մթերքներ,
- ֆասթֆուդ,
- մշակված մսամթերքներ,
- հատիկավոր մթերքներ,
- սպանախ,
- դդում,
- լոլիկ,
- բանջարեղենային հյութ
Դրանք հարկ է փոխարինել կալիումի համեմատաբար փոքր պարունակությամբ մթերքներով, որոնք են.
- խնձոր,
- հատապտուղներ (մոշ, հապալաս, ելակ, ազնվամորի),
- խաղող,
- արքայախնձոր,
- ձմերուկ,
- ծնեբեկ,
- բրոկոլի,
- գազար,
- կալե (գանգրաթերթ կաղամբ),
- կաղամբ,
- վարունգ,
- սպիտակ բրիձ,
- լապշա,
- հաց,
- ցուկինի (կանաչ դդմիկ),
- դեղին սքվոշ (դեղին դդմիկ):
Կալիումի չափից ավելի բարձր պարունակության դեպքում կարող է առիթմիա դիտվել, մկանային սպազմներ, իսկ դրա դեֆիցիտի դեպքում՝ մկանային թուլություն: Ընդհանրապես կալիումն օգնում է մկաններին կծկվել, պահպանում է էլեկտրոլիտների հավասարակշռությունը, սրտի ֆունկցիան, կարգավորում է արյան ճնշումը: Այն նպաստում է տոքսիններից օրգանիզմը մաքրելուն, բջջային աճին, ուղեղ թթվածնի մատակարարմանը եւ փոխանակման պրոցեսների կայունացմանը:
Աղբյուրը՝ news.am