«ԱԺ ղեկավարությունը, կարծես թե, ցանկանում է «վրեժ» լուծել արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հաշվել ապրիլ ամսվա բացակայությունները:
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել և ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում բացակայել է ԱԺ և լիագումար, և հանձնաժողովի նիստերից: Ինչպես հայտնի է՝ այդ բացակայությունների պարագայում պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ ստացվում է՝ այս դեպքում պահումներ կարվեն նաև նրա աշխատավարձից: Վառ ապացույցն էլ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացրած տեղեկանքն է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակոբյանն ԱԺ ղեկավարությանը տեղեկանք է ներկայացրել ապրիլ ամսին տեղի ունեցած հանձնաժողովի նիստից Փաշինյանի բացակայությունների մասին:
Իհարկե, սա ՀՀԿ-ական պատգամավորի վերջին վատությունն է, և այն դեպքում, երբ իր ՀԷԿ-ը փակած գյուղացիների ճնշման արդյունքում խոստացավ մայիսի 8-ի և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն դա էլ չարեց: Համաձայնեք՝ փոքրոգությունը ոմանց մոտ արդեն ախտորոշում է»,-գրում է թերթը: