Վահանաձև գեղձի հիվանդությունները ներկայում շատ տարածված են՝ հատկապես կանանց շրջանում: Սակայն այս հիվանդությունների ախտանշանները ոչ բոլորին են հայտնի, ուստի հաճախ մարդիկ անգամ չեն էլ կասկածում նման լուրջ խնդրի առկայության մասին:

Վահանաձև գեղձը թիթեռի ձև ունեցող ոչ մեծ գեղձ է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում: Այս գեղձի արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի բոլոր համակարգերի վրա և հենց սրանով էլ պայմանավորված է այն, որ օրգանի հետ կապված ցանկացած խնդիր խիստ բացասաբար է անդրադառնում է մարդու ինքնազգացողության ու առողջական վիճակի վրա:

Սա շատ կարևոր օրգան է, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել դրա առողջական վիճակի նկատմամբ, սակայն, ցավոք, մարդիկ ոչ միշտ են դիմում բժշկին ու ժամանակին բուժզննում անցնում, ինչի հետևանքով խնդիրները հաճախ հայտնաբերվում են չափազանց ուշ:

Սա է պատճառը, որ մասնագետները միշտ ընդգծում են այս կամ այն հիվանդության մասին վկայող ախտանշաններն իմանալու և դրանք զարգացման վաղ փուլերում հայտնաբերելու կարևորությունը:

Վահանաձև գեղձի աշխատանքի ամենատարածված խանգարումը հիպոթիրեոզն է՝ վահանաձև գեղձի թերֆունկցիան, որի դեպքում այն չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ: Սա լուրջ խնդիր է, որն անուշադրության մատնելը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու սկսել բուժման կուրսը:

Հիպոթիրեոզի մասին վկայող ախտանշանների շարքին են դասվում.

  • Հոդացավերը,
  • մկանային ցավերը,
  • հոգնածության զգացումը (անգամ լիարժեք հանգստից հետո),
  • քաշի անբացատրելի ավելացումը,
  • հորմոնալ ֆոնի խանգարումները,
  • վերջույթների մշտական սառնությունը (անգամ շոգ եղանակին),
  • տագնապի զգացումն ու անհանգստությունը,
  • դեպրեսիաները,
  • պարանոցի այտուցվածությունը,
  • խռմփոցը,
  • փորկապությունը,
  • եղունգների ու մազերի փխրունությունը,
  • մաշկի չորությունը,
  • մազաթափությունը,
  • գիտակցության մթագնումը,
  • հիշողության վատացումը:

Հարկ է հիշել, որ հիպոթիրեոզի կամ վահանաձև գեղձի աշխատանքի ցանկացած այլ խանգարման դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ նման խնդիրները բացասաբար են ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

Վահանաձև գեղձի հիմնական գործառույթը կենսական նշանակություն ունեցող մի շարք հորմոնների արտադրությունն է, որոնք պատասխանատու են մարսողության, մարմնի ջերմաստիճանի կարգավորման և այլ կարևոր գործառույթների համար:

Սակայն կան շատ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից և բարելավել օրգանի աշխատանքը: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս.

  • բացառել սննդակարգից գլյուտեն (սնձան) պարունակող մթերքը,
  • օգտագործել երկաթով, ցինկով, սելենով և B խմբի վիտամիններով հարուստ սննդամթերք,
  • ամենօրյա սննդակարգում ներառել յոդով ու թիրոզինով հարուստ մթերք,
  • խմել միայն զտված ջուր, որը չի պարունակի, բրոմիդ, ֆտորիդ և քլոր,
  • խուսափել սթրեսային իրավիճակներից և մեդիտացիաների կամ յոգայի միջոցով ազատվել նյարդային լարվածությունից,
  • կարգավորել քնի ռեժիմն ու քնել օրական առնվազն 8 ժամ,
  • նվազեցնել սննդակարգում խաչածաղկավոր բանջարեղենի գործածությունը (օրինակ՝ բրոկոլիի):

Այս պարզ խորհուրդները կօգնեն շատ կարճ ժամանակահատվածում հասնել զգալի արդյունքի և բարելավել վահանաձև գեղձի աշխատանքը: Սակայն, այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել մասնագետին և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և լուրջ խնդիրներ առաջացնել:

Բացի այդ, այս ախտանշանները կարող են շատ խաբուսիկ լինել և պայմանավորված լինել բոլորովին այլ խնդրով, իսկ հիվանդությունը հստակ ախտորոշել կարող է միայն փորձառու մասնագետը, որն էլ կնշանակի համապատասխան բուժումը, որը կլինի ր՛ արդյունավետ, և՛ անվտանգ:

Աղբյուրը՝ tert.am
 
loading...