Միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է արգանդում: Այս հիվանդությունը բավականին տարածված է, սակայն շատերն այն հայտնաբերում են միայն գինեկոլոգիական զննման ժամանակ:
Մասնագետները ենթադրում են, որ միոմայի առաջացումը հիմնականում պայմանավորված է լինում հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ու մսի օգտագործմամբ: Հատկապես վտանգավոր է համարվում հավի միսը, քանի որ պարունակում է բազմաթիվ հորմոններ ու հավելումներ:
Այս հիվանդության առաջացման հավանականությունն ավելի բարձր է ավելորդ քաշից տառապող կանանց մոտ, սակայն այն կարող է առաջանալ անգամ նման խնդիր չունեցող կանանց մոտ, քանի որ կան նաև ռիսկի այլ գործոններ, որոնց շարքին են դասվում կնոջ տարիքն ու հոգեհուզական վիճակը (սթրեսներ, հուզական անկայունություն, չափազանցված ինքնաքննադատություն և այլն):
Շատ տարածված խնդիր է նաև ձվարանների կիստան, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքի կնոջ մոտ: Սակայն այս խնդրի առաջացման հավանականությունը զգալիորեն աճում է դաշտանադադարից հետո:
Կիստաները հեղուկով լի փոքրիկ խոռոչներ են, որոնք կարող են առաջանալ ինչպես ձվարանի վրա, այնպես էլ դրա ներսում: Դրանց առաջացման գործընթացը տեղի է ունենում ձվազատման ժամանակ, երբ ի հայտ են գալիս մանր ֆոլիկուլներ: Այդ ֆելիկուլներն ունում են մեծանալու հակվածություն և կարող են նպաստել ձվարանների կիստայի առաջացմանը: Այդ կիստաների առկայության հիմնական ախտանշանը կարող է լինել որովայնի հատվածի սուր ցավը:
Սակայն կան բնական միջոցներ, որոնք օգնում են բուժել ինչպես արգանդի միոման, այնպես էլ ձվարանների կիստաները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից երեքը:
1. Նեխուր ու սեխ
1 բաժակ կտրատած սեխը (կարելի է օգտագործել սառեցրած վիճակում) և նեխուրի 2 ցողունը լցնել կոտորակիչի մեջ ու լավ մանրացնել մինչև ստացվի համասեռ զանգված: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մի փոքր մաքուր ջուր:
Խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել անմիջապես պատրաստելուց հետո: Սակայն հարկ է հիշել, որ նեխուրը հակացուցված է հղի կանանց:
2. Կանաչ թեյ
Կանաչ թեյը կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ու դրանց կանխարգելման հիանալի միջոց է: Բացի այդ, այն օգնում է մեղմել նաև դաշտանի ախտանշանները: Այս թեյը կարելի է խմել ամեն օր, սակայն չափավոր քանակությամբ, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է առաջացնել տհաճ կողմնակի բարդություններ՝ հատկապես, եթե օրգանիզմը տառապում է սննդարար նյութերի դեֆիցիտից (օրինակ՝ երկաթի դեֆիցիտը հանգեցնում է անեմիայի առաջացման):
Բացի այդ, հարկ է հիշել, որ կանաչ թեյը նաև հզոր միզամուղ միջոց է, ուստի չարաշահելու դեպքում օրգանիզմը կարող է կորցնել սննդարար նյութերը:
Կանաչ թեյը պատրաստելիս խորհուրդ է տրվում ըմպելիքին նաև սամիթ ավելացնել: Այդ դեպքում այն ոչ միայն ավելի համեղ կլինի, այլև ավելի օգտակար: Բացի այդ, սամիթը կնվազեցնի կանաչ թեյի թույլատրելի չափաբաժինը գերազանցելու հավանականությունը:
3. Կռատուկի (лопух) արմատ
Կռատուկի արմատի թուրմը հիանալի միջոց է ոչ միայն միոմաներն ու կիստաները բուժելու, այլև ամբողջ օրգանիզմի առողջությունն ամրապնդելու համար:
Թուրմը պատրաստելու համար հարկավոր է կռատուկի մանրացրած արմատի մեկ թեյի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 500 մլ եռման ջուր և 10 ժամ թրմել: Ստացված ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 3-4 անգամ 100-ական մլ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս, որից հետո հարկավոր է անել երկու շաբաթ տևողությամբ դադար և կրկնել կուրսը: Բուժումը հարկավոր է շարունակել մինչև միոմայի կամ կիստայի անհետանալը:
Բացի այդ, նման տհաճ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չմոռանալ առողջ սննդակարգի մասին, նվազագույնի հասցնել օգտագործվող շաքարավազի, վերամշակում անցած մսամթերքի և սպիտակ ալյուրից պատրաստված մթերքի քանակությունը: Փոխարենը խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բանջարեղենին, մրգերին, ընկուզեղենին, սերմերին և ամբողջական հացահատիկին ու ամբողջահատիկ սննդամթերքին:
Աղբյուրը՝ tert.am