Գարնանը ալերգիաները հաճախ սրվում են, ինչը կարող է շատ տհաճ խնդիր դառնալ: Սակայն կան մի շարք բնական միջոցներ, որոնք կօգնեն մեղմել այս տհաճ ախտանշանները՝ առանց կողմնակի բարդություններ ու առողջական խնդիրներ առաջացնելու: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
1. Ակուպրեսուրա
Մասնագետները նշում են, որ ալերգիկ ռինիտի և աչքերի քորի ու կարմրածության դեպքում ալերգիայի ախտանշանները կարելի է արդյունավետ կերպով մեղմել ակուպրեսուրայի միջոցով: Այս պրոցեդուրան կօգնի բարելավել արյան շրջանառությունը, ինչը դրական ազդեցություն կունենա ինքնազգացողության վրա:
2. Պրոբիոտիկներ
Մարդիկ հաճախ պրոբիոտիկներ են ընդունում աղիների միկրոֆլորան կարգավորելու համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պրոբիոտիկներն օգնում են օրգանիզմին քայքայել ալերգենները և ազատվել ալերգիայի տհաճ դրսևորումներից:
Այս արդյունավետ մեթոդը շատ տարածված է: Այն օգնում է մաքրել քթի խոռոչը լորձից, ալերգեններից ու փոշուց՝ ազատելով ալերգիայի ախտանշաններից: Բացի այդ, այս մեթոդի շնորհիվ մարդիկ ավելի քիչ են վարակվում ու քիչ են տառապում գլխացավերից և վերին շնչուղիների հիվանդություններից: Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում լվացումների համար թույլ աղաջուր օգտագործել, սակայն հիանալի արդյունքի կարելի է հասնել նաև պարզապես գոլ ջրի միջոցով:
4. Մաքրել օդը
Շատերը կարծում են, որ ալերգիաների պատճառը փոշին է, սակայն հաճախ նման խնդիրներ են ի հայտ գալիս նաև տան ու աշխատասենյակի օդն աղտոտող վնասակար նյութերի պատճառով: Նման դեպքերում խորհուրդ է տրվում մաքրել օդը, ինչի համար արդյունավետ միջոց կարող են լինել եթերային յուղերը:
5. Օգտագործել դեղաբույսեր
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան դեղաբույսեր, որոնք կարող են օգտագործվել ալերգիաների բուժման համար: Օրինակ՝ անանուխը բարելավում է արյան շրջանառությունն ու պաշտպանում է իմունային ու ավշային համակարգերը:
Աչքերի չորության ու քորի դեպքում հիանալի բուժիչ միջոց կարող է լինել երիցուկը, որը հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով: Պարզապես հարկավոր է երիցուկով լի խոնավ փաթեթիկները դնել աչքերին և թողնել մի քանի րոպե:
Հիանալի հակահիստամինային միջոց է նաև եղինջը, որով թեյը կօգնի մեղմել ալերգիայի տհաճ ախտանշանները:
Շատ օգտակար կարող է լինել նաև կայենյան պղպեղը: Այն պարունակում է մի շատ կարևոր բիոֆլավոնոիդ՝ կվերցետին, որը մեղմում է կոկորդի ցավն ու կանխում է հիստամինի և այլ բորբոքային նյութերի արտազատումը:
Աղբյուրը՝ tert.am