Հաստ աղիքի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը և իր տարածվածությամբ երրորդ տեղում է: Այս հիվանդությունը դրսևորվում է տարբեր ախտանշաններով, սակայն մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում դրանց, ինչը հանգեցնում է լուրջ բարդությունների: Սակայն սա պայմանավորված է լինում նրանով, որ այս հիվանդության ախտանշանները հաճախ վերագրվում են մարսողական խնդիրներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել:

1.      Խիթ (колики)

Խիթը կարող է առաջանալ նաև մի շարք այլ հիվանդությունների դեպքում և հենց սա է պատճառը, որ մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում այս խնդրին: Հարկ է հիշել, որ երկար ժամանակ պարբերբար ի հայտ եկող սուր ցավը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է վկայել հաստ աղիքի քաղցկեղի մասին:

2.      Հոգնածություն

Հոգնածությունը բավական տարածված խնդիր է ներկայում, ինչը պայմանավորված է մարդկանց կենսակերպով ու սննդակարգով: Սակայն եթե այս ախտանշանը չի անհետանում անգամ ճիշտ սնվելու և հանգստանալու դեպքում, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել: Բանն այն է, որ քաղցկեղի բջիջիներն ունենում են ավելի շատ էներգիայի կարիք, ինչն էլ հանգեցնում է մշտական հոգնածության:

3.      Քաշի կտրուկ կորուստ

Քաղցկեղի տարածված ախտանշաններից մեկը քաշի կտրուկ կորուստն է, ինչը պայմանավորված է նրանով, որ քաղցկեղի բջիջներն ավելի շատ էներգիա են սպառում և հանգեցնում են իմունային համակարգի գերծանրաբեռնվածության: Բացի այդ, հաստ աղիքի քաղցկեղի դեպքում ուռուցքը կարող է խանգարել սննդարար նյութերի կլանման գործընթացը, ինչն էլ հանգեցնում է քաշի կորստի:

4.      Արտաթորանքի փոփոխություն

Հաստ աղիքում կարող են առաջանալ պոլիպներ, որոնք հաճախ վերածվում են չարորակ ուռուցքների: Այդ դեպքում դրանք ազդում են աղիների աշխատանքի վրա, ինչը կարող է դրսևորվել որոշ փոփոխություններով:


Աղբյուրը՝ tert.am

loading...