Բաղադրիչներ
- Տավարի միս – 700 գ
- Սոխ – 2 հատ
- Թթու վարունգ – 3 հատ
- Տոմատի մածուկ – 2 ճ/գ
- Սխտոր – 4 ատամիկ
- Աղ
- Բուսայուղ
- Սև աղացած պղպեղ
- Խմելի-սունելի, աղացած համեմ, չոր ռեհան, զիրա, քաղցր և կծու աղացած կարմիր պղպեղ, սամիթ, դափնու տերև
- Թարմ կանաչի (մաղադանոս և համեմ)
Պատրաստման եղանակը
- Միսը կտրատել 2×5 սմ չափերի: Տեղավորել եռացող ջրի մեջ, հեռացնել փրփուրը, իջեցնել կրակը և եփել 1 ժամ:
- Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել բուսայուղով թավայի մեջ:
- Տապակած սոխը խառնել տոմատի մածուկի հետ:
- Թթու վարունգն անցկացնել քերիչով: Լցնել թավայի պարունակության մեջ, խառնել:
- Միսը տեղավորել թավայի մեջ:
- Լցնել 250-300 մլ մսաջուր: Աղ անել, ավելացնել աղացած սխտոր և համեմունքներ: Ցածր կրակի վրա եփել ևս 20 րոպե:
- Վերջում ավելացնել մանր կտրատած կանաչի և մատուցել:
Աղբյուրը՝ 168.am
loading...