Գոյություն ունի անմեղության կանխավարկած, իրավունք չունեն զուտ նրա համար, որ ընդդիմադիր դաշտը մաքրեն, մարդկանց լցնել բանտերն ու տանջել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասանուհի, ռեժիսոր, «Հանուն Հայաստան» պետության ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը, ով այսօր մասնակցում էր «Սասնա ծռեր»-ի ազատության համար ինքնաբուխ կազմակերպված բողոքի ակցիային:
«Եթե չլինեին «Սասնա ծռեր»-ը, չէր կարող լինել որևէ մեկի երազած, մեր բոլորի երազած թավշյա հեղափոխությունը,- ընդգծեց Թ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բռնակալ, հանցագործ ռեժիմի ձեռագիրը պիտի վերացվի:
«Սասնա ծռեր»-ի աջակիցները պահանջում են արդար դատավարություն. «Մենք հեղափոխություն ենք արել, որ այս անարդարությունը վերացնենք»:
Աղբյուրը՝ 1in.am
loading...