Փողոց փակելը գործիք է, որով ուշադրություն է հրավիրվում խնդրին, սակայն ես կարծում եմ, որ «Սասնա ծռերի» դատավարությունը իրականում ուշադրություն գրավելու խնդիր չունի, որովհետև ամբողջ հանրության ուշադրության կենտրոնում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների կողմից իրականացվող բողոքի ակցիային:
Անդրադառնալով «Սասնա ծառերի» խափանման միջոցը անփոփոխ թողնելու վերաբերյալ դատարանի որոշմանը, Թանդիլյանը իրավական գնահատական չտվեց, այլ կոչ արեց ժամանակ տալ խորքային ծանոթանալ գործերին և որոշում կայացնել:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ մարտավարություն է որդեգրել: Նրա խոսքով՝ համազգային, համերաշխության կառավարություն ձևավորելու գիտակցումը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքական գործիչ: «Անհրաժեշտ է պատվով արված հեղափոխությունից պատվով դուրս գալ և ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»:
Աղբյուրը՝ 1in.am