Հանրապետական կուսակցությունում այսօր տեղի ունեցած նիստում քննարկվել են ներկուսակցական, աշխատանքային հարցեր, այսօր ՀՀԿ գրասենյակի մոտ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը։
«Ասվեց այն, ինչ մենք ասում ենք՝ մենք չեն խոչընդոտելու, այլ հակառակը՝ օժանդակելու ենք այս կառավարության գործունեությանը, որովհետև այս կառավարության հաջողությունը լինելու է մեր ամբողջ ժողովրդի հաջողությունը և պարտությունը լինելու է բոլորիս պարտությունը։ Մեր ամբողջ ջանքերը ներդնելու ենք, որ այս կառավարությունը հաջողի», – ասաց Մարգարիտ Եսայանը։
Աղբյուրը՝ 1in.am
loading...