ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է ավանդական՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելու մասին հարցին։
«Եթե հավաքականը չանցնի հաջորդ փուլ, ես հրաժարական կտա՞մ։ Ես նման բան չեմ ասել։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Իսկ ո՞նց եք պատկերացնում, որ պետք է ձեր ասելով, կամ ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ: Ես խնդիր ունեմ լուծելու: Երբ կլուծեմ, այդ ժամանակ ես ինքս կորոշեմ, թե ինչ կանեմ: Չկա մի մարդ, որ կարող է ինձ պարտադրել, որ ես հեռանամ: Եթե չգիտեք, իմացեք»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:
Աղբյուրը՝ mamul.am
loading...