Վրաստանի ոստիկանության կողմից երեկ իրականացված հատուկ գործողության միջոցառումներից հետո, ինչպես արդեն հայտնել էինք, փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են վարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականը, այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:

«Մենք կշարունակենք բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչև այդ պաշտոնյաները հեռանան: Դեմ ենք բռնություններին, թույլ տվեք ազատ ապրել: Պահանջում ենք պատժել ակումբի այցելուների նկատմամբ բռնություն կիրառած անձանց»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի գիշերային ակումբներում խուզարկություններից հետո քաղաքում ցույցեր են սկսվել: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները կապ ունեն թմրանյութերի որոնման հետ:

Աղբյուրը՝ mamul.am

loading...