Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն ընկել է և կոտրել ուսոսկրը: Այս մասին հայտնում է bfmtv հեռուստաընկերությունը։
93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի 25-ին Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Հետազոտելուց հետո, բժիշկները նշել էին, որ պատճառը մկանային ջղաձգումն է եղել և սարսափելի ոչինչ չկա:
Հիշեցնենք. որ մայիսի 22-ին Շառլ Ազնավուր կդառնա 94 տարեկան:
loading...