asekose.am -ը գրում է՝

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

«Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։

Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։

Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,- գրել է նա։

Լուսանկարներում՝ թե ինչպես Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ խաղադաշտ է մտել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Լուսանկարում՝ Ինչպես էին մի քանի ոստիկանով փորձում Շահեն Հարությունյանին «պոկել» գետնից 


Աղբյուրը՝ asekose.am

loading...