Արթուր Ասատրյանը, ով հայտնի է «Դոն Պիպո» մականունով, ուղերձ է հղել Էջմիածինցիներին, որում նշվում է.
«Սիրելի իմ համաքաղաքացի Էջմիածնեցիներ,
Ես՝ Արթուր Ասատրյանս, անձամբ ճանաչում եմ Արտակ Սերգոյանին, դեռևս նրա մանուկ հասակից։ Արտակը մեծացել է իմ աչքի առաջ, և այսօր նա գտնվելով Բելգիայում, իր շնորհքով ո՛չ միայն դարձել է հաջողակ բիզնեսմեն, այլ իր հայրենասիրական գործողություններով վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը:
asekose.am-ը գրում է՝
Բոլորն են տեղյակ մեր Սուրբ քաղաքի հանդեպ իմ հոգատար վերաբերմունքի մասին, որի անունը բարձր եմ պահել ամբողջ աշխարհում: Հենց դրանով է պայմանավորված, որ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը:
Հարգանքով՝
Ձեր Համաքաղաքացի՝ Արթուր Ասատրյան»:
Նշենք, որ Արտակ Սերգոյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ թվարկում է գեներալ Մանվել Գրիգորյանի ենթակայության տակ աշխատող «հպատակների» և հենց նրա անօրինությունները։ Արտակ Սերգոյանը նշում էր, որ այսօր էլ «մանվելականների» կողմից ճնշումներ են գործադրվում էջմիածինցիների վրա։ Նա հորդորում է զուսպ լինել իր գործողություններում։
«Քադաֆիից ուժեղ բռնապետ չլինես, Մանվե՛լ, եթե նրանց ռեժիմը տապալվել է՝ քոնը կտապալվի ու կտապալվի»,-ասում էր Արտակ Սերգոյանը։
Նշենք նաև, որ համացանցում նաև տարածվել էր բաց նամակը, որով քաղաքացին, «էջմիածնեցիները խնդրանքով և պահանջով դիմում էր Արտակ Սերգոյանին՝ չմոլորեցնել Էջմիածնի հասարակությանը»:
«Խնդրանքով և պահանջով դիմում ենք Արտակ Սերգոյանին։ Ընկեր Արտակ, հերի՛ք է մեր ժողովրդի խաղաղության և բարիության հաղթանակն օգտագործեք ի շահ Ձեր անձնական չարության, ատելության և կեղծիքի։»,-մասնավորապես ասված էր բաց նամակում։
Աղբյուրը՝ asekose.am