Բաղադրիչներ
- Հավի փափկամիս – 500 գ
- Լոլիկ – 2 հատ
- Քերած պանիր – 150 գ
- Թթվասեր – 200 գ
- Շամպինիոն – 300 գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Կտրատել հավի փափկամիսը: Տեղադրել թխման համար նախատեսված կաղապարի մեջ: Աղ ցանել:
- Լոլիկը օղակաձև կտրատել, շարել հավի վրա:
- Սունկը կտրատել, շարել լոլիկի վրա, աղ ցանել:
- Պանիրը քերել, խառնել թթվասերի և աղի հետ: Ամբողջ զանգվածով պատել թխուկը: Պատրաստել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե՝ մինչև հավի պատրաստ լինելը:
Աղբյուրը՝ 168.am
loading...