Հարցնում եք․ ինչո՞ւ առաջին նախագահն անդրադարձավ Վիգեն Սարգսյանի՝ Ղարաբաղի առնչությամբ հնչեցրած մտքերին․
ա/․Անդրադարձավ բավարարար ուշացմամբ
ն/․Նախագահին ոչ հատուկ, ինչպես ինքը կբնորոշեր՝ ոչ կոռեկտ «նեյրոլինգվիստիկայով»․․․
Կարծում եմ՝ «հիմնադիր նախագահին» հարիր չէ՝ երկրի երբեմնի Պաշտպանության նախարարին մասին տեսակետ հայտնելիս, որակում տալ․․․ «անգետ»․
Եթե անգամ պաշտպանության նախարարը սխալ է։
Նախ՝ առաջին նախագահը մանիպուլացնում է Նիկոլ Փաշինյանի ասածը՝․
-Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել 1994թ Բուդապեշտյան փաստաթղթի մասին․ վկայակոչել է՝ 92թ․ ինչ-որ անհայտ մանդատ, ըստ ամենայնի նկատի ունենալով Մինսկի խմբի ներգրավման փաստը՝ կոնֆլիկտի կարգավորման գործում․․․
Կարծում եմ՝ մեծագո նախագահի հիշողութունը չի դավաճանում իրեն, եւ վերջինս լավ գիտե, որ նույն Վիգեն Սարգսյանն է եղել տեւական ժամանակ՝ Ղարաբաղյան բանակցությունների, այսպես ասած՝ «թարգմանիչը»․․․ բոլոր կարգի հանդիպումների ժամանակ․․․
Ասել է՝ խնդրի ակունքներում է․․․
Եւ բնորոշումներ ու որակումներ տալով նրան․
Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է, ինչպես կասեր Նիկոլը՝ «մեծ խառնակչություններ» անել /կարդացեք՝ Նիկոլ Փաշինյանի իսկապես տաղանդավոր հոդվածների այդ շարքը/։
Զբաղված է նույնով․
ա/․Ծառայություն է մատուցում Ռուսաստանին, այն է՝ «լայվ» է մտնում այս փուլում՝ Փաշինյան-Պուտին հանդիպման նախաշեմին՝ միայն իրեն հայտնի նպատակներով․․
բ/․Կողմերի՝ «պատային» վիճակում հայտնված Նիկոլի ու Վիգենի նկատմամբ ցուցանում է իր սարկազմը․․․ կարելի է կարծել․ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհաղթահարեց՝ 98-ի իշխանափոխության՝ Ղարաբաղյան իր «սինդրոմը»․․․
գ/․Որպես ապագա քաղաքական խաղացող՝ փորձում է այդ ճանապարհով խաղից հանել Վիգենին․․․
Հ․Գ․ Չմոռանաք իր նախավերջին «խառնակչություն»-հոդվածը՝ ուղղված Նիկոլին, ուր մոտավորապես ասել էր․
-Նիկոլն այլեւս պոտեցիալ չունի, պետք է արագ գնա արտահերթ ընտրությունների․․․
Հ․Գ․ Հասկանալի է, չէ՞՝ ինչու․․․
Էս էլ վելուծության առանձին թեմա է․․․ ինչը հաստատ չեմ անի, որովհետեւ, ճիշտն ասած՝․
Հավես չունեմ․․․
Աղբյուրը՝ 168.am