Բաղադրիչներ
Շերտավոր խմորի համար
- Ձու – 1 հատ
- Քացախ – 3 ճ/գ
- Ջուր – 1 թեյի բաժակ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Ալյուր – 3 թեյի բաժակ
- Մարգարին – 450 գ
Միջուկի համար
- Սուլուգունի – 1 կգ
- Ձու՝ վրան քսելու համար
Պատրաստման եղանակը
- Հարել ձուն պատառաքաղով, ավելացնել ջուր, քացախ, բուսայուղ:
- Ավելացնել մաղած ալյուր և խմոր հունցել: Խմորը բաժանել 3 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, վրան 50-ական գրամ մարգարին քսել, փաթաթել ծրարի նման, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ուղարկել սառցախցիկը 15-20 րոպե:
- Դրանից հետո հանել խմորները և կրկնել նույն գործողությունը ևս 2 անգամ, ընդ որում, պետք է օգտագործել ամբողջ 450 գ մարգարինը:
- Հանել խմորները, գրտնակել և կտրել երկար շերտերով:
- 4 սմ հաստությամբ երկար շերտերով կտրել նաև սուլուգունին, հագցնել շամփուրների վրա, վրան փաթաթել բարակ շերտատած խմորը, վրան ձու քսել և դնել մանղալի վրա: Խորովել մինչև ոսկեգույն դառնալը:
- Մատուցել տաք վիճակում:
Աղբյուրը՝ 168.am
loading...