Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել հղիության ընթացքի մասին։

24–ամյա հաղորդավարուհին հղիության 6–րդ ամսում է։ Նա և Սոսն աղջիկ երեխայի են սպասում։ «Հղիությունս հրաշալի է անցնում, առավել ևս, որ այս ամիս սկսել եմ զգալ, թե ինչպես է իմ մեջ մի նոր կյանք շարժվում»,– ասաց ապագա մայրիկը, ով այս փուլում շարունակում է աշխատել։

Սոսի հետ մեր ներկայացրած հարցազրույցից հետո շատերը նկատել էին, որ դերասանը  շատ է փոխվել։ Մադոննայից հետաքրքրվեցինք` արդյոք ինքը  նկատում է փոփոխություններ ամուսնու մեջ։

«Կյանքի տարբեր փուլերում բոլորս փոխվում ենք։ Երեխայի լուրը չէր կարող մեզ վրա ազդեցություն չունենալ։ Թեև կարծում եմ, որ ավելի մեծ փոփոխություններ սպասվում են երեխայի ծննդից հետո»,– ասաց հաղորդավարուհին։

Մադոննան նկատեց, որ  Սոսն ամեն հարցում աջակում է իրեն, շատ ուշադիր է։ «Սոսն ինձ շատ է օգնում։ Իսկապես, բախտս բերել է ամուսնուս հարցում»,– նկատեց նա:

Աղբյուրը՝ 168.am

 

loading...