«Սուպերվարչապետ հասկացություն չկա՝ չկար ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ ի պատասխան հարցի, թե այժմ, երբ փոխվել է ՀՀ վարչապետը, իրենք պատրաստվո՞ւմ են կառավարության կառուցվածքի կարգում փոփոխություններ մտցնել:
Գևորգ Կոստանյանը համարում է, որ անկախ նրանից, թե ով է վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության համար ուղիղ պատասխանատվություն կրելը վարչապետի կողմից նշանակում է ստանձնել քաղաքական պատասխանատվություն. «Եվ եթե հիմա Նիկոլ Փաշինյանը շարունակի ստանձնել այդ պատասխանատվությունը, ես կողջունեմ»:
Աղբյուրը՝ 1in.am
loading...