«Այդ հարցը տալու համար դուք պետք է նախևառաջ իմանաք՝ ինչ եմ արել և ինչ չեմ արել: Այդ հարցը տալով՝ դուք փաստում եք, որ ոչինչ չեմ արել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի  նախագահ Գևորգ Կոստանյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝  պատրա՞ստ է արդյոք անձամբ, որպես նախկին գլխավոր դատախազ, պատասխանատվություն կրել Մարտի 1-ի գործի ուղղությամբ ոչինչ չանելու համար:

Կոստանյանի խոսքով՝ նման հարց տալու համար լրագրողը ոչ մի հիմք չունի:

«Մենք ունե՞նք որևէ բացահայտում, որը, այսպես ասած, մեր իմացածից տարբերվում է: Մարտի 1-ին մենք գիտենք այն, ինչ գիտենք մինչև հիմա՝ 10 տարվա մեջ»,- հակադարձեց լրագրողը:

Աղբյուրը՝ 1in.am

loading...