Բաղադրիչներ
- Տարեկանի ալյուր – 2.5 բաժակ
- Յոգուրտ – 1 բաժակ
- Մեղր – 0.125 բաժակ
- Կաթ – 0.25 բաժակ
- Սոդա – 1 թ/գ
- Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
- Աղ – 0.5 թ/գ
- Քիմիոն – 0.75 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Թխման համար նախատեսված կաղապարը յուղապատել: Ալյուրը խառնել սոդայի, փխրեցուցչի, աղի և քիմիոնի սերմերի հետ:
- Առանձին թասի մեջ խառնել յոգուրտը, ջրիկ մեղրը և կաթը:
- Յոգուրտային զանգվածը լցնել ալյուրի վրա և լավ խառնել: Խմորը պետք է ստացվի պինդ և կպչուն: Լավ հունցել մի քանի րոպե:
- Խմորը տեղավորել նախապատրաստած կաղապարի մեջ:
- Խմորը դնել ջեռոցը և թխել 30 րոպե: Հետո իջեցնել ջերմաատիճանը մինչև 180 աստիճան և շարունակել թխել ևս 20 րոպե: Մատուցել սառը վիճակում:
loading...