Բաղադրիչներ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 60 գ
- Ալյուր – 50 գ
- Կոկոսի քերուկ – 40 գ
- Սև շոկոլադ – 150 գ
- Կաթ – 50-70 գ
- Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել 1 ճ/գ շաքարավազի հետ:
- Մնացած շաքարավազի հետ առանձին հարել դեղնուցները և ավելացնել սպիտակուցներին: Զգուշությամբ խառնել:
- Մի փոքր ալյուր ավելացնել, խառնել:
- Հետո ավելացնել մնացած ալյուրը և կոկոսի քերուկը: Զգուշությամբ խառնել ներքևից վերև:
- Տեղաբաշխել խմորն ուղղանկյունաձև պերգամենտի վրա՝ 1 սմ հաստությամբ: Թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
- Հենց բիսկվիթը պատրաստ լինի, հանել ջեռոցից: Սեղանին փռել թաց սրբիչ, իսկ վրան դնել բիսկվիթը: Բիսկվիթի վրա նորից պերգամենտ փռել, դրա վրայից էլ՝ ևս մեկ թաց սրբիչ: Այսինքն, բիսկվիթը պետք է գտնվի 2 թերթ պերգամենտների արանքում:
- Փաթաթել ռուլետի ձևով: Այդ տեսքով թողնել, որպեսզի բիսկվիթը լրիվ սառչի:
- Սառած բիսկվիթից առանձնացնել պերգամենտները:
- Վրան լցնել շոկոլադե կրեմը: Կրեմը պատրաստելու համար պետք է ուղղակի շոկոլադե մածուկը խառնել տաք կաթի հետ:
- Կրեմն ամբողջությամբ տարածել բիսկվիթի վրա:
- Փաթաթել ռուլետի ձևով և դնել սառնարան նվազագույնը 3 ժամ:
- Պատրաստի ռուլետը կտրատել և մատուցել:
loading...