ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ վարչապետի նստավայրի և ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի խումբ տաքսու վարորդների։


Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, վարորդները նախարարին ներկայացրել են իրենց դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների լիցենզավորման գումարների չափին, կուտակված տուգանքների վճարներին, էլեկտրոնային եղանակով առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին։

Լսելով վարորդներին՝ նախարարը նշել է, որ կուտակված խնդիրները աստիճանաբար լուծում կստանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Նա առաջարկել է միասնական ձևակերպված առաջարկություններ ներկայացնել նախարարություն, որոնք կարճ ժամանակում կքննարկվեն և կնախանշվեն դրանց լուծման հնարավոր ուղղություններն ու ժամկետները:

Աղբյուրը ՝ 1in.am

loading...