Աշխարհի բնակչության զգալի մասն առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով և առավոտներն այլ կերպ չի էլ պատկերացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ սուրճն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը, սակայն, վտանգավոր է քաղցած վիճակում օգտագործել։ Այն, իհարկե, կթարմացնի, բայց մի շարք պատճառներով խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում սուրճ խմել։

Որովայնի թթվայնություն։ Որովայնի առողջության համար շատ կարևոր է, որ թթվայնությունը լինի թույլատրելիի սահմաններում։ Այս դեպքում սուրճը կարող է միայն ավելացնել խնդիրների քանակը։

Անհանգստություն։ Երբ քաղցած վիճակում սուրճ եք խմում, իջնում է օրգանիզմի՝ սերոտոնին հորմոնը մշակելու կարողությունը։ Արդյունքում՝ անհանգստություն եք զգում, դեպրեսիա։ Բացի այդ, սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի արտադրումը։ Առաջինը ճնշում է ձեզ, երկրորդը՝ թուլության և նյարդային վիճակի պատճառ դառնում։

Ջրազրկում։ Քաղցած վիճակում սուրճ խմելու դեպքում մեծանում է օրգանիզմից դուրս եկող հեղուկի քանակը։ Օրգանիզմը սթրեսի չենթարկելու համար հարկավոր է սուրճ խմելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։

Ախորժակի կորուստ։ Մարդիկ, ովքեր առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով, գրեթե երբեք չեն նախաճաշում։ Սուրճը «ճնշում» է ախորժակը, իսկ նախաճաշը շատ կարևոր է։

loading...