«Բաունտին» շոկոլադե բատոն է՝ օրիգինալ, էկզոտիկ համով: «Բաունտին» ունի կոկոսե միջուկ, որը պատված է կաթնային շոկոլադով: Ընդամենը 1 կտոր «Բաունտի», և Դուք կհայտնվեք դրախտային կղզում՝ տաք ծովի ափին:
Ինչպե՞ս տանը պատրաստել «Բաունտի»:
Բաղադրիչներ
- Կոկոսի քերուկ – 300 գ
- Խտացրած կաթ – 500 գ
- Շոկոլադ – 300 գ
Պատրաստման եղանակը
- Բաունտի պատրաստելու համար նախ պետք է պատրաստել կոկոսային միջուկը: Թասի մեջ լցնել 300 գ կոկոսի քերուկը, ավելացնել 300 գ խտացրած կաթ և 2 թ/գ վանիլին: Խառնել:
- Թխելու համար նախատեսված կաղապարի հատակը պատել յուղաթղթով: Կաղապարը պետք է ունենա բարձր կողեր և 20×20 չափ: Կաղապարի մեջ լցնել կոկոսային միջուկը:
- Միջուկը լավ հարթեցնել, մի փոքր սեղմել: Ծածկել սննդային թաղանթով և 1 ժամ դնել սառցարանը:
- 1 ժամ հետո հանել կաղապարից, հեռացնել թուղթը: Կտրել 27 հավասար բատոնների՝ 6×2 սմ չափի: Բատոնները նորից դնել սառցարանը:
- Հալեցնել կաթնային շոկոլադը և կատարել «մխամեղմում» (հալեցնել 300 գ շոկոլադը գոլորշու վրա և թողնել, որ նրա ջերմաստիճանը բարձրանա մինչև 42 աստիճան, որից հետո վերցնել կրակից և մեջն ավելացնել 100 գ պինդ շոկոլադ և անընդհատ խառնելով՝ ջերմաստիճանն իջեցնել մինչև 30-32 աստիճան):
- Բատոնները հանել սառցարանից: Թաթախել հալեցրած շոկոլադի մեջ և 2 պատառաքաղով դնել թղթի վրա:
- «Բաունտին» պատրաստ է:
loading...