Life.panoorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Նրա հետ խոսել ենք մայիսի 31-ին և հունիսի 1-ին կայանալիք «Հոթել Քալիֆորնիա» ներկայացման և շուտով ինտերնետային «AREV.TV»-ով հեռարձակվող հաղորդման մասին, որտեղ նա որպես հաղորդավարուհի կներկայանա:
«Հոթել Քալիոֆորնիա» ներկայացման մեջ Լուիզան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Դերասանուհին պատմեց, որ հաճույքով է ընդգրկվել ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի ներկայացման մեջ:
«Սեդրակի հետ նախկինում համագործակցել ենք. Անցյալ տարի միասին ներկայացումով էինք հանդես եկել Թեհրանում: Հետո Արմեն Վարդանյանը գրեց այս պիեսն ու սկսեցինք աշխատել: Սա կատակերգություն է, բայց արծարծվում է հայերիս համար ամենակար ևոր խնդիրներից մեկը՝ արտագաղթը: Մենք դա փորձում ենք ներկայացնել կատակերգության տեսքով, բայց դա անել այնպես, որ մատնանշվի արտագաղթի ցավոտ լինելը: Կարծում եմ՝ Հայաստանում չկա մի ընտանիք, որի հարազատներից մեկը արտասահմանում չապրի, և դա, իսկապես, շատ ցավոտ խնդիր է: Հույս ունեմ, որ Հայաստանում կայացած բարեփոխումներից հետո դրսում ապրող շատ հայ ընտանիքներ կվերադառնան ու կապրեն այստեղ»,- նշեց Լուիզան ու շարունակեց.
«Գիտեք, երբ գրվել է այս պիեսը, հայաստանյան վերջին իրադարձությունները, բնականաբար, դեռ ևս տեղի չէին ունեցել: Ամիսներ առաջ այս թեման ինձ համար ավելի սուր ու ցավոտ էր, իսկ հիմա ներսումս մի տեսակ ոգ ևորվածություն կա ու սկսել եմ այդ խնդրին ավելի թեթ և վերաբերվել: Անշուշտ, հիմա ևս ուզում եմ բարձրաձայնել արտագաղթի խնդրի մասին, բայց ներսումս հավատ կա, որ շատ շուտով այդ խնդիրը նվազելու է, այլ ևս այստեղից մարդիկ իրենց փայլուն երազանքներից չեն զրկելու և մշտական բնակության նպատակով չեն գնալու ուրիշ երկիր»:
Չնայած Լուիզան ընդգծեց, որ արտագաղթն իր համար շատ մտահոգող խնդիր է, սակայն ներկայացման մեջ իր հերոսուհին ամուսնուն անդադար դրդում է թողնել ամեն ինչ Հայաստանում ու մեկնել ԱՄՆ:
«Ներկայացումն ամբողջությամբ կառուցված է հերոսուհուս և իր ամուսնու ընտանիքի շուրջ: Ամուսինը Իրանում վաճառել է իր բիզնեսն ու հայրենիքի սիրուց դրդված՝ եկել է Հայաստան ապրելու, բայց եր ևանաբնակ կինը իր ողջ կյանքի ընթացքում ձգտել է գնալ ԱՄՆ, որտեղ տեսնում է իր ապագան: Ահա այս խնդիրն էլ ընկած է ամուսինների միջ և: Տղամարդն անդադարը փորձում է կնոջը համոզել, որ իրենց տունը Հայաստանում է, և այստեղ պետք է իրենք կառուցեն իրենց ապագան, ու անգամ օտար հողում ապրող շատերին պետք է համոզել, որ վերադառնան հայրենիք, չէ որ միայն միասին կարող են կառուցել լուսավոր Հայաստանը: Թե ամուսիններից ով է հաղթում, չեմ բացահայտի, այլապես հանդիսատեսին անհետաքրքիր կլինի»,- պատմեց Լուիզա Ներսիսյանը:
Ներկայացումը ամուսինների շուրջ է զարգանում, սակայն Լուիզա Ներսիսյանից և Արեն Սաֆարյանից բացի, ներկայացման մեջ ներգրավված են նա և Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը և Թամարա Պետրոսյանը, որոնցից ամեն մեկի հերոսներն իրենց ներգործությունն ունեն այս ընտանիքում:
Զրույցի ընթացքում դերասանուհին տեղեկացրեց, որ շուտով որպես հաղորդավարուհի կներկայան ինտերնետային «AREV.TV»-ում:
«Շուտով նոր հաղորդում կլինի ինտերնետ տիրույթում մեկնարկած «AREV.TV»-ով: Այդ հաղորդման շրջանակում կբարձրաձայնեմ այն բոլոր խնդիրների մասին, որոնց բախվում ենք կենցաղում: Այսպես ասած՝ իմ ապրելաոճով ցույց կտամ, թե ինչպես կարելի է խնդիրներին մի փոքր ավելի թեթ և նայել, ինչպես կարելի է լուծել այն մինիմալ հարցերը, որոնք մեզ մտահոգում են և որոնց լուծմամբ կարող ենք գոհ լինել մեր կյանքից: Հարցերին մոտենալու ենք կնոջ տեսանկյունից, փորձելու եմ երջանիկ լինելու ճանապարհը հուշել, իսկ երջանկությունը յուրաքանչյուրիս մեջ է, միայն թե պետք է գտնել այն ճանապարհը, որ էներգիադ միշտ շատ լինի և որ լայն ժպիտով բոլորին ժպտաս»:
Աղբյուրը՝ 168.am