Իրոք, հիմա մեզ մի փոքր պաուզա է հարկավոր՝ կրքերի հանդարտեցում և ստեղծված քաղաքական իրավիճակի սթափ գնահատում: Հայաստանի պատմության անիվը մեծ ուժգնությամբ թափ է հավաքել, և այժմ բոլորս պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ չգլորվենք անիշխանության կործանարար անդունդը: Վերջին տարիներին երկրում կուտակված և չլուծված խնդիրների այնպիսի մեծ բեռ կա, որ մեկ ժամում, մեկ օրում այդ ամենը, բնականաբար, հնարավոր չի հանգուցալուծել:
Իսկ որ բոլոր այդ խնդիրներին անհրաժեշտ է դրական լուծում տալ՝ ոչ մեկի մոտ անգամ կասկած էլ չի կարող լինել, այլապես անիմաստ կդառնա բարեփոխումների համար մղված համահայկական այս հզոր շարժումը: Բայց, կարծում եմ, հիմա կա մի կարևորագույն խնդիր, որը պարտադիր և նպատակային պետք է տանել ու հասցնել վերջնական հանգուցալուծմանը՝ դա նոր Ազգային ժողովի հնարավորինս շուտ ընտրությունն է, քանի որ այս ճգնաժամից դուրս գալու միակ ընկալելի և լեգիտիմ ճանապարհը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են լինել:
Աղբյուրը՝ 168.am