Բաղադրիչներ

համեմ – 1 կապ

 

բլղուր – 100գր

մածուն – 500մլ

ալյուր – 2ճ/գդ

սոխ – 1 գլուխ

թթվասեր – 2ճ/գդ

ձու – 1 հատ

աղ

Պատրաստման եղանակը

Բլղուր լվանալ, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել մինչև վերջնական պատրաստ լինելը:

Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն երանգի ստացումը:

Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը և խառնել:

Ստացված զանգվածը լցնել եփված բլղուրով կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով եփել մինչև ապուրի եռալը:

Տապակված սոխը լցնել պատրաստի ապուրի վրա:

Համեմը մանրացնել և շաղ տալ ապուրի վրա, ըստ անհրաժեշտության համեմել աղով և խառնել:

Ցանկության դեպքում ապուրը մատուցելիս կարելի է վրան շաղ տալ մի փոքր թարմ մանրացված կանաչի:

Այս հրաշալի թարմեցնող ապուրը պարզապես անփոխարինելի հետտոնական օրերի համար, այն կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Բարի ախորժակ

loading...