Կարևոր չէ՝ ճի՞շտ եք, թե՞ ոչ: Կենդանակերպի այս նշանների հետ կոնֆլիկտի դեպքում որևէ շանս չունեք: Esotericblog-ը ներկայացրել է նրանց:
Խոյ: Խոյերը չեն սահմանափակում բառերը, նրանք հեշտությամբ կարող են նեղացնել ձեզ, ցավ պատճառել: Խուսափեք Խոյի հետ կոնֆլիկտից. ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ուրախանալ: Հարկավոր չէ նրա հետ կոնֆլիկտի մեջ մտնել, քանի որ Երկվորյակը ձեզ հետ կոնֆլիկտ չի սկսի: Եթե խնդիրներ ունեք նրա հետ, չեք կարող խոսել այդ մասին. Երկվորյակը պարզապես կխուսափի կոնֆլիկտից: Պարզապես փորձեք լավ հարաբերություններ ունենալ նրա հետ:
Առյուծ: Ինքնավստահ են: Նրանց հետ կոնֆլիկտը կարող է ցավ պատճառել: Առյուծների արտահայտությունները կարող են բավական դաժան լինել: Դրանից հետո Առյուծներն իրենց վատ են զգում, բայց հիշեք, որ նրանք պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց:
Աղեղնավոր: Աղեղնավորները լավ ընկերներ են, բայց հիշեք՝ լավագույն ընկերն ամենաչար թշնամին է: Դա հատկապես վերաբերում է Աղեղնավորին, ով կոնֆլիկտի թեժ պահին կարող է ասել ամեն բան: Նա գիտի ձեր թուլությունները, ինչի միջոցով կարող է ցավ պատճառել:
Այծեղջյուր: Դժվարությամբ են ներում: Նրա հետ կոնֆլիկտը կարող է բավական երկար տևել: Պատրա՞ստ եք այդքան ժամանակ չշփվել նրա հետ: