Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանություն


Դիտումներ ` 454

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ  հանրապետությունում արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:

Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները. դա օրենքի պահանջն է և բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»:

 
loading...
Փակել