Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել էր, ըստ որի՝ Հայաստան է ժամաներ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ, որը հետաքննություն է սկսել Ալեքսանդր Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեության հետ կապված:

armlur.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ նաեւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հայտարարեց, թե այդ ամենը սուտ է, եւ Հայաստան ոչ ոք չի եկել: Նա վստահեցրեց, թե Հայաստանի տարածքում նման բան չկա:

Աղբյուրը՝ 168.am

loading...