Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Գագիկ Հարությունյանի և Բարձրագույն դատական խորհրդի մասին արված հայտարարություններին, գրում է. «Էս տղու հայտարարությունները թողած հակահեղափոխականներին ուրիշ տեղ եք փնտրում։ Ու սա՞ է հեղափոխության արդարադատության նախարարը։ Սպասում եմ այս հայտարարության քաղաքական գնահատականին։ 100 օր սպասել պետք չի մարդու կարծիքը հասկանալու համար։ Կամ էլ շարունակեք չնկատելու տալ»։
Հիշեցնենք, որ Ա. Զեյնալյանն ասել էր, թե ԲԴԽ-ն բավականին մեծ անեիքներ ունի եւ օրենսդիր մարմինը պետք է ընդունի օրենքներ, որոնք պիտի երաշխավորեն դատական իշխանության անկախությունը:
«Պետք է բեռնաթափել դատարանները, որ ապահովվեն գործերի ողջամիտ քննությունը, ապահովվեն դատավորների սոցիալական անկախության երաշխիքները, ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները, որ դատավորներն իրականացնեն արդարադատություն ժողովրդի անունից»,- ասել էր նա:
Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ վստահություն չկա դիտարկմանը , Արտակ Զեյնալյանը չի համաձայնվել. «Դա ձեր տեսակետն է, հանրության շրջանում այդպիսի տեսակետներ ես չեմ շոշափել: Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է եւ աշխատում է, որոշումն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Դա բոլորի կողմից ընտրված որոշում է»: