Ռահատ-լոխում բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum (راحة الحلقوم / rāḥatu ʾl-ḥulqūm) արտահայտությունից, որը կարելի է թարգմանել՝ որպես «քիմքի համար հաճելի»։ Քաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։
Ռահատ-լոխում՝ տնային պայմաններում
Բաղադրիչները.
- Եգիպտացորենի օսլա – 1 բաժակ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Հատապտուղ կամ միրգ – 1 բաժակ
- Ջուր – 2 բաժակ
- Մաքրած ընկույզ – 100 գ
- Վանիլին – 1 պտղունց
- Շաքարի փոշի – 1 բաժակ
Պատրաստման եղանակը.
- Հարել մրգերը բլենդերի օգնությամբ:
- Խառնել շաքարավազը և շաքարի փոշին մրգային խյուսի 1/3-ի և 1 բաժակ ջրի հետ, դնել եփելու ցածր կրակի վրա (5-7 րոպե եռալուց հետո):
- Մնացած խյուսը խառնել օսլայի և 1 բաժակ ջրի հետ, որից հետո բարակ շիթով լցնել այն եռացող զանգվածի մեջ: Խառնելով եփել 2-3 րոպե՝ մինչև պնդանալը:
- Վերցնել կրակից, ավելացնել ընկույզը, խառնել:
- Ուղղանկյուն կաղապարը պատել սննդային թաղանթով, լցնել զանգվածը և հավասարաչափ տարածել: Շերտի բարձրությունը՝ 2 սմ-ից ոչ ավելի: Սառչելուց հետո (մոտ 8 ժամ) հանել լոխումը կաղապարից թաղանթով, կտրատել խորանարդիկների: Յուրաքանչյուր կտորը թավալել շաքարի փոշու և օսլայի մեջ:
loading...