Բաղադրիչներ

Եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ
Կաթ – 1.5 լ
Սուլուգունի – 500 գ
Աղ
Պատրաստման եղանակը

Առաջին տարբերակ.

Կաթը հասցնել եռման, ավելացնել բարակ շերտատած սուլուգունի: Ավելացնել մի փոքր աղ: Խառնել և ավելացնել եգիպտացորենի ալյուրը: Երբ զանգվածը պնդանա, ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփել 25-30 րոպե:

Երկրորդ տարբերակ.

Կաթի փոխարեն վերցնել ջուր (2-3 բաժակ), եռալուց հետո ավելացնել եգիպտացորենի ալյուրը (1 բաժակ): Լավ խառնել:

Դնել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Երբ զանգվածը պնդանա, ավելացնել կտրատված սուլուգունի պանիր (300-400 գ): Խառնելով եփել՝ մինչև պանրի լրիվ հալչելը: Մատուցել տաք վիճակում:

loading...