Այս բաղադրությամբ պատրաստվող զեֆիրի 100 գրամն ընդամենը 80 կիլոկալորիա է պարունակում։ Այն շատ համեղ է, բայց նաև չի նպաստում ավելորդ քաշի առաջացմանը։ Fithacker.ru-ն ներկայացրել է զեֆիրի պատրաստման բաղադրատոմսը։
Բաղադրիչներ
- 1 լիտր կեֆիր
- ¾ բաժակ թթվասեր
- 1 բաժակ շաքար
- 2 ճաշի գդալ ժելատին
- 2 բաժակ ջուր
- կես տուփ վանիլին։
Պատրաստման եղանակը
Ժելատինը 30-40 րոպե թրջեք տաք ջրով, դրեք մարմանդ կրակին, անընդհատ խառնեք, մինչև ջուրը եռա։ Անջատեք կրակը, թողեք հավասարվի սենյակային ջերմաստիճանին։
Խառնեք կեֆիրը, թթվասերը, վանիլինը հարիչի օգնությամբ՝ մոտ 5-6 րոպե։ Շարունակելով խառնել՝ փոքր քանակով ավելացրեք ժելատինը։
Լցրեք տարայի մեջ, 3-6 ժամ թողեք սառնարանում։
Սառելուց հետո կարող եք այն կտրատել։
loading...