Լոռու նախկին մարզպետ, ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ նոր կառավարության խնդիրը մեկն է՝ նախապատրաստել նոր, օրինական ընտրություններ.«Վտանգը ոչ թե նոր կառավարության կազմի անփորձությունն է, այլ Հանրապետական կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում, որը կարող է արգելակել այս ընթացքը։Սահմանադրության երաշխավորը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է երաշխավոր կանգնի և ինձ տարօրինակ է թվում, թե ինչու է նա հապաղում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Մեր զրուցակիցը նշում է` հանրապետության նախագահը պետք է նախաձեռներ, որ երեք խմբակցությունների միջև հուշագիր ստորագրվեր.«Բովանդակությունն էլ հետևյալը՝ Հանրապետական կուսակցությունը չպետք է արգելափակի այն փոփոխությունները, որը տանում է նոր ընտրությունների… դրանք են՝ Ընտրական օրենգրքի, կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները։Որքան այս կառավարությունը երկար աշխատի՝ այնքան վատ։Հիմա վտանգը ոչ թե կառավարության, այլ ՀՀԿ-ի մեջ է»,-եզրափակեց նա։

Խաչատրյանի խոսքերով՝ այսօրվա հիմնական խնդիրը օրինական իշխանություն ձևավորելն է.«Պետության նախագահը պետք է նախաձեռնություններով հանդես գա, այս իրավիճակը չպետք է ձգձգվի, Սահմանադրության երաշխավորը պետք է գործի անցնի, չպետք է նստի ու նայի։ Վտանգը ռեվանշի մեջ է։

Աղբյուրը՝ 168.am

loading...