Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր ապրում է կառավարական առանձնատանը, սակայն դեռ որեւէ անգամ չի հանդիպել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։

Փաշինյանն այսօր՝ մայիսի 19-ին ուղիղ եթերով ցուցադրել է առանձնատան ներքին հարդարանքը, նաեւ հարակից տարածքը։

Փաշինյանը հեռվից ցույց տվեց այն տունը, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Վարչապետը նշեց, թե այս ընթացքում երբեք չի հանդիպել Սերժ Սարգսյանին. «Այն օրն Աշոտը՝ տղաս, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին»:

Փաշինյանը նաեւ նշել է, թե առանձնատաների տարածքում նախօրեին երկու շնագայլ է տեսել։ «Շատ հետաքրքիր էր, տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներն իրենց նույնպես այնքան լավ են զգում, որքան բարձրաստիճան պաշտոնյաները»,- կատակել է Փաշինյանը։

 
loading...