ՀՀ պետական բուհերի ռեկտորներն այսուհետ չեն վճարելու Երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Էս էլ սենց:

Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա:

Դուխով»,-գրել է ԿԳ նախարարը:

Աղբյուրը՝ newspress.am

loading...