Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Կուրիս (նախկին Կուրավանք) գյուղի բնակիչ 31-ամյա Բորիս Անդրեասյանը հացադուլ էր հայտարարել։ Այսօր՝ մայիսի 19-ին, նա նաև հրաժարվեց ջրից։
Երկու անչափահաս երեխաների հայրը պահանջում է հեռացնել Ագարակի պղինձամոլիբդենային հանքարդյունաբերությունն իրականացնող ռուսական ընկերությանը տարածքից, քանի որ վերջիններիս ախորժակը բացվել է և թալանում են ամբողջ ընդերքը։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքերը, սակայն այս գիշեր դրանք նորից վերսկսվել են գործել։
Երեկ հացադուլ հայտարարած քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Չնայած դրան, նա շարունակում է բողոքի ակցիան և հրաժարվել է ջրից։ Երիտասարդը այժմ առողջական խնդիրներ ունի։ Նա կոչ է անում վարչապետ Փաշինյանին՝ ուշադրություն սևեռել խնդրին ու լուծում տալ դրան։
Աղբյուրը՝ newspress.am